четверг, 26 апреля 2018 г.

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


Ծաղկահավաք

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ, սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու ամենամյա «Ծաղկահավաք»
միջոցառմանը, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 09:00-18:00 Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Մասնակիցները զբաղվելու են հետևյալ աշխատանքներով.
- տեղափոխել ծաղիկներով, ցողուններով լի զամբյուղներ
- ծաղկաթերթերն առանձնացնել ցողունից
- պահպանել տարածքի մաքրության:

Նախապատրաստական փուլ՝
«Ծաղկահավաք» ամենամյա  միջոցառում

Ապրիլի 24-ից օրեր անց, հուշահամալիրում դրված հարյուր հազարավոր ծաղիկները տարիներ շարունակ հավաքվում ու տեղափոխվում էին աղբավայրեր:  Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010թ.-ից ի վեր, ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց` թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: 1կիլոգրամ չորացած ծաղկաթերթերից ստացվում է А3 ձեւաչափի 40 թուղթ։

Հատուկ տեխնոլոգիայով պատրաստված ձեռակերտ թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարանին, որը վերջին տարիներին այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր, նամակներ պատրաստելու համար, իսկ պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար:

Միջոցառման նպատակը պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելն է: Սա նաեւ հարգալից վերաբերմունքի դրսեւորում է ծաղիկները բերող մարդկանց հանդեպ: 

Նախագծի մասնակիցներ՝
  1. Պողոսյան Արեն
  2. Թալալյան Սուրեն
  3. Սուլթանյան Վարդուհի
  4. Ոսկանյան Կարինե
  5. Գրիգորյան Էլինա
  6. Գևորգյան Մանե
  7. Եփրիկյան Շուշան

Комментариев нет:

Отправить комментарий