четверг, 22 марта 2018 г.

Հեծանվարշավ Աշտարակում. Ուսումնական Արագածոտն

Մարտի 30, 10.00-16:00

Մեկնումը՝ Մայր դպրոցի մոտից, ժամը 10:00
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ,դասավանդողներ,  ՀԵՀ Արագածոտնի մարզային երիտասարդական կենտրոնի կամավորներ
Նպատակը․
Հաստատել նոր կապեր՝ազգագրական բաց ճամբարի համար
Աշտարակում ներմուծել հեծանվարշավի գաղափարը, ցույց տալ դրա առավելությունները
Ճանաչել Աշտարակի պատմամշակութային կոթողները
Գետը համայնքում նախագիծ
Զատիկը Օշականում նախագիծ.տեղանքի ուսումնասիրում

Ընթացքը․

Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն սեբաստացիները ավտոբուսով կուղևորվեն Աշտարակ՝ հանդիպելու Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի՝ Արագածոտնի մարզային կենտրոնի (ՄԵԿ) –ի կամավորների, աշխատակիցների հետ: Հեծանվարշավը կսկսվի Աշտարակ-Երևան մայրուղու սկզբնամասից դեպի Աշտարակ քաղաք: Կանցնենք Աշտարակի կամրջով, Գրիգորյան փողոցով դեպի Վարդգես Պետրոսյան 51 հասցե՝ հանդիպելու մարզային կենտրոնի կամավորներին և աշխատակիցներին և իրականացնելու զրույց-թեյախմություն: Հանդիպումից հետո մեզ կմիանան երիդասարդական կենտրոնի կամավորները և միասին կուղևորվենք Սբ.Մարիանե եկեղեցի: Հեծանվարշավով կանցնենք Ներսես Աշտարակեցու հրապարակով, Սիսակյան փողոցով, կամրջով դեպի Հին ջրաղաց և Քասախի ափին կիրականացնենք «Գետը համայնքում» նախագիծը, ապա ջրաղացում կճաշենք: Ցանկացողների համար վերադարձը կլինի Երևան-Աշտարակ մայրուղիով հեծանվով:
Մեկնումը Աշտարակ՝ ավտոբուսով, զբոսանքը Աշտարակում՝ հեծանիվներով, քայլքով

Անհրաժեշտ է՝  բրդուճներ, աղբի տոպրակ, ձեռնոց

Արդյունք.


  • Նոր համագործակցության հաստատում, 
  • տեսանյութեր, 
  • «Սուրհանդակ» ռադիո, 
  • տեսապատում, 
  • սովորողների պատումներ` ճամփորդության վերաբերյալ:

ժամանակացույց.
10.00-10.40 - մեկնում
10.40-11.15 - հանդիպում Արագածոտնի մարզային կենտրոնի երիտասարդների և կամավորների հետ
11.15-11.30 -սբ Մարիանե եկեղեցի
11.30-12.30- Գետը համայնքում նախագիծ ջրաղացի տարածքում
12.30-13.30- Ավարտ՝ ընդմիջում, ընթերցանություն

Մասնակից սովորողներ.11-րդ դասարան
  1. Էդուարդ Մովսիսյան
  2. Նորայր Ասատրյան
  3. Անդրանիկ Սարգսյան
Մասնակից դասավանդող. 

  1. Աշոտ Բլեյան
  2. Վարդուհի Հայրյան
  3. Տաթև Համբարյան
  4. Միքայել Ղազարյան
  5. Նունե Մովսիսյան
  6. Լուսինե Բուշ
  7. Իրինա Ապոյան
  8. Հասմիկ Սիմոնյան
  9. Էմանուել Ագջոյան
  10. Մարինե Մխիթարյան
  11. Լուսինե Սարգսյան

Նախագծի կազմակերպիչ՝ Մարինե Մխիթարյան, Լուսինե Սարգսյան

Комментариев нет:

Отправить комментарий